Ինչպես հայտնել ենք, այսօր արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհդրում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուդների քարտուղարերի կոմիտեում նախագահսությունը փոխանցվեց Հայաստանին։ 

Թե նախագահությունը ինչ կտա Հայաստանին, YerevanNews.am-ը փորձեց պարզել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից.

- Ոչ մի առանձնահատուկ փոփոխություն: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, որ Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ-ը: Որևէ առանձնահատուկ փոփոխություններ տեղի չեն ունենա: Հայաստանի համար բյուրոկրատական առումով ավելի հեշտ կլինի օրինակ ինչ-որ միջոցառումներ կազմակերպելը, բայց, ընդհանուր առմամ, որևէ մեծ տարբերություն չի լինի: 

Անդրադառնալով նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստին քաղաքագետը նշեց, որ նախագահների հանդիպումը ևս առանձնակի դրական փոփոխություններ չի բերի: