ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկուհու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական քննության տվյալներով հիմնավորվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանը, ունենալով հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ 48 հատ դեղահաբի դեղատոմս, որոնցից նրան տրամադրվել է մի քանի հատը, իսկ մնացածն իրացրել է այլ անձի, ում ինքնությունը եւս քննությամբ պարզվել է։
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բժշկուհու բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նաեւ «Լորազեպամ 2մգ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ հոգեմետ նյութերը բժշկուհուց ապօրինի ձեռք բերած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (1 դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել դատարան։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					