Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշանակվելու է ՀՀ սփյուռքի նախարար: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Հ. Դեմոյանից, սակայն նա ամեն կերպ խուսափում էր պատասխանելուց. «Անձամբ առաջին անգամ եմ լսում այդ մասին և որևէ առաջարկ չեմ ստացել»: Թղթակցի հարցին` եթե լինի առաջարկ, արդյոք կընդունի այն, Դեմոյանը պատասխանել է, թե ներկա պահին ունի այլ առաքելություն, որը հիմնականում կապված է Հայոց ցեղասպանության թանգարանի հետ. «Եթե մարդու որևէ բան են առաջարկում, պիտի նախ հասկանա, գիտակցի` ունակ է, թե ոչ»: «Դուք ունակ եք նախարար աշխատել, պարոն Դեմոյան»,-համառել է թերթը: «Մարդ պետք է խորհի և հասկանա` կարող է, թե ոչ»,-ասել է նա: