Սիրիայի հայ համայնքները, ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպրոցների դռները բացեցին երեկ, այսինքն՝ Հայաստանի Առաքելական Եկեղեցու 5-րդ տաղավարի՝ Ս. Խաչի տոնից ու մեռելոցից հետո։

Հալեպում հրապարակվող «Գանձասար»-ից տեղեկացանք, որ արդեն երեկ Հալեպի Սյուլեմանիե թաղամասում նախկին «Ազգային Կյուլպենկյան» վարժարանում տեղավորվել են բոլոր հայ աշակերտները և սկսել ուսումնական տարին։

Բարի ու խաղաղ տարի ենք մաղթում։