Երեկ ամբողջ օրը ահաբեկչական խմբավորումները ռմբակոծել են Նոր Հալեպի Ալ Համտանիյէ թաղամասը։ 

Տեղի լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ռմբակոծությունների հետևանքով մեծ վնասներ են պատճառվել։ Արդյունքում գրանցվել է 30 զոհ և 150 վիրավոր։