«Առավոտ» թերթը գրում է.

«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայանալիք «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս և ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան:

Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում և առաջիկայում այցելելու է Երևան:

«Ինձ ասացին՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ ելույթի հնարավորությունը: Հետաքրքիր է, որ լինելով ազգությամբ թուրք՝ նա ոչ միայն երգում է հայկական ժողովրդական երգեր, այլև իր նպաստն է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: