«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին:
Այս պահին առանձնապես մեծ տեղեկատվություն չկա ՀԵՑ-ի հավանական գնորդի մասին, կառավարությունն էլ պնդում է, որ զբաղված են հայտի մանրամասն ուսումնասիրմամբ:
Այն, որ ՀԵՑ-ում իսկզբանե բարդակ էր, բոլորին է հայտնի: Բարդակ, որը հնարավոր չեղավ կարգավորել 10-15 տարվա ընթացքում:
Մի կողմից ՀԵՑ-ի վաճառքը լավ լուր է՝ բարդակից ազատվելու համատեքստում, մյուս կողմից, պետք է դեռ հասկանալ, թե ո՞ւմ ենք վաճառում մեր ռազմավարական օբյեկտը:
Եթե պոտենցյալ գնորդը ևս պատրաստվում է շարունակել «էլեկտրիների բեսպրեդելը» ու բավարարվել «փող լվալու» կամ «կոռուպցիոն տարբեր մեխանիզմների, այսպես ասած, «շահագործումը», ապա իրավիճակը կմնա նույնը, համակարգը կգնա տապալման, հասարակությունը ինչ որ փուլում դուրս կգա փողոց:
Տվյալ իրավիճակում կառավարությունը պետք է սթափ որոշում կայացնի՝ վաճառքը վերջնական թույլ տա այն դեպքում, եթե նոր ընկերությունը այդ ոլորտում փորձառու է, նորմալ մենեջմենթ է իրականացվելու ու իր գործունեությամբ համապատասխանելու է Հայաստանի էներգետիկ համակարգի ռազմավարության տրամաբանությանը:
Ամեն դեպքում կառավարությունը նոր հնարավորություն է ստանում՝ ուղղելու նախկին կառավարությունների սխալը ու շարժվելու ճիշտ ճանապարհով: Սա նոր էջ բացելու հնարավորություն է և պետք է օգտվել հարմար առիթից: ՀԷՑ-ի ներկայիս սեփականատերն այլևս անելիք չունեն:
Արմեն Հովասափյան-Facebook