Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մարդաշատ վայրերում, առավելապես շիաներից բնակեցված վայրերում, ականված ավտոմեքենա է պայթեցվել։

BBC-ն հաղորդում է, որ պայթյունը ցնցել է մայրաքաղաքի կենտրոնական հատվածը, ինչի արդյունքում զոհվել է 13 մարդ և ծանր վնասվածքներ են ստացել 31-ը։

Առայժմ հայտնի չէ, թե ո՞ր խմբավորումների կողմից է պայթյունը իրականացվել։