Հուլիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 24-ամյա Հերմինե Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 46-ամյա Արթուր Հ.-ն, ով սեպտեմբերի 15-ին ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: