Հարավային Սուդանում նավթատար մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 85 մարդ և 50-ից ավել վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սուդանի մայրաքաղաքում նավթատար մեքենան կանգ է առել փողոցում, քաղաքացիներ հավաքվել են նրա շուրջ, որպեսզի նավթ գնեն, այդ պահին տեղի է ունեցել պայթյունը, որից զոհվել է 85 մարդ և ծանր վնասվածքներ է ստացել 50-ից ավելին։