Կարմիր Խաչը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան փախչելու մասին լուրը չի կարող մեկնաբանել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մենք հետևում ենք լրատվամիջոցներում հրապարակվող նյութերին, բայց որևէ մեկնաբանություն այս թեմայով անել չենք կարող, որովհետև մենք կարող ենք գործել համապատասխան պայմաններում. նախ և առաջ, երբ որ կա հաստատում այս կամ այն մարդու մյուս կողմում գտնվելու մասին պետական հավաստի աղբյուրներից և ունենալով համապատասխան հայց: Մենք հետևում ենք և հստակություն լինելու դեպքում կկարողանանք գործել»:
Հարցին, թե իրենք տվյալներ ունեն այս դեպքի մասին, թե ոչ Զառա Ամատունին ընդգծեց, որ տվյալների մասին ոչինչ ասել չի կարող, սակայն իրենք դեռ մեկնաբանություններ չունեն:
Նշենք, որ Интерфакс-ը հաղորդում էր, որ վրացի իրավապաշտպաններն են Վահան Մարտիրոսյանի նամակը հանձնել Ադրբեջանի իրավապաշտպաններին, այնուհետև նրանք դիմել են իրենց ղեկավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով։