Google-ը 1 միլիոն եվրո է նվիրել այն հաստատություններին, որոնք օգնում են փախստականներին, ինչպես նաև կոչ է արել բոլոր բարեգործական հաստատություններին օգնելու։

Google-ը գերլ է, որ Եվրոպան, Աֆրիկյան երկրները և Միջին Արևելքի երկրները օգնություն են ցուցաբերում փախստականներին՝ կոչ անելով բարերարներին այս 1 միլիոն եվրոն հասցնել 10 միլիոն եվրոյի։

Ըստ արաբական լրատվամիջոցների, այս գումարները տրամադրվելու են բժշկական միություններին, «Save The Children»-ին և փախստականների հարցերով զբաղվող կազմակերպություններին։