Քչերը գիտեն, բայց «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ժամանակին որոշել էր համեստություն անել ու չմասնակցել նախագծին դերասանի կարգավիճակում: Սակայն ամեն սերիայից հետո «Ֆուլ հաուսը» գնալով ավելի մեծ լսարան էր հավաքում ու ավելի շատ երկրպագուներ ունենում:
Ու հենց այստեղ էլ не выдержала душа поета, և դատելով սիթքոմի նոր՝ երրորդ եթերաշրջանի կադրերից՝ կարելի է եզրակացնել, որ Մենչը տեղի է տվել իր փառասիրությանը, և ամենայն հավանականությամբ նոր եթերաշրջանում նախագծի պրոդյուսերի պաշտոնից զատ՝ հանդես կգա նաև որպես նախագծի դերասանական կազմի անդամ:
Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք, բայց դե…
Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ