Մեր ընտանիքի կողմից հարգված հարևանուհին նյարդայնացած առավոտ շուտ եկավ մեր տուն ու պատմեց հետևյալ պատմությունը.

7-րդ զանգվածի ճանապարհով ընթանում է ավտոբուսը, որի մեջ մեր հարևանուհին և այլ կանայք, աղջիկներ, տատիկներ, տղամարդիկ և այլն: Մի տաքսի փորձում է աջ կողմով վազանց կատարել` անդադար ազդանշան տալով: Ավտոբուսի վարորդը հնարավորություն չի ունենում ձախ տեղաշարժվել, իսկ տաքսու վարորդը շարունակում է ագրեսիվ կերպով ճանապարհ պահանջել: Ի վերջո տաքսու վարորդի համբերությունը հատում է, ձախ կողմով գալիս-հավասարվում է ավտոբուսին, որի վարորդն ասում է հետևյալ արտահայտությունը.

- Չե՞ս տենում ձախ քաշելու տեղ չունեմ, ի՞նչ ես սինգնալդ քոքել:
Իսկ տաքսու վարորդն առանց երկար մտածելու մեր է քրֆում ավտոբուսի վարորդին ու միանգամից արագ հեռանում:
Հարևանոհու պատկերացմամբ տաքսու վարորդը մետ 30 տարեկան է, իսկ ավտոբուսինը՝ 60-65:
Անդրադարձա այս պատմությանը, որովհետև տաքսու վարորդի հայհոյանքն այնքան բարձր է եղել, որ պարզ լսվել է ավտոբուսի և հարակից մեքենաների ուղևորների կողմից:
Հայաստանում արդեն մի քանի տարի է ձևավորվել է տղաների մի խումբ, որոնց կատարված երազանքը մուգ ապակիներով տաքսի վարելն է: Հնարավոր չէ հանդիպած չլինեք նման երևույթների, որոնք նույն այդ ապակիների ետևից ցածրաձայն վիրավորում են լավ համարանիշերով մեքենաների վարորդներին, ծխում են, երբ աղջիկ կամ կին է լինում իրենց ուղևորը, բարձրաձայն լսում են էլ չասեմ ինչ երգեր և վարում են շատ արագ ու խախտումներով:

Իհարկե, չեմ հավասարվի կոնկրետ այդ տաքսու վարորդին և մեր չեմ քրֆի նրան, որովհետև գիտեմ, որ բազմաթիվ մայրեր, կանայք, տատիկներ ու աղջիկներ կարդալու են այս գրառումը: Պարզապես կխնդրեմ բոլոր կանանց և աղջիկներին. եթե 100%-ով վստահ չեք, որ նորմալ զավակ եք լույս աշխարհ բերելու, մի՛ բերեք: Իսկ ինչպե՞ս կարող եք վստահ լինել. ասեմ, շատ հեշտ: Ողղակի սթափ վիճակում նայեք ձեր ամուսնուն և ինքներդ ձեզ ու կհասկանաք՝ ձեր երկուսի խառնուրդն ինչպիսի՞ն կլինի:
Հ.Գ. էն օրը տաքսու վարորդ ինձ ասեց,- 1500 չի, 1400-ա տղա ջան: Վերցրու մանրդ:
Այ տենց տաքսու վարորդներ էլ կան... չնայած մասնագիտությունը կապ չունի: Մարդը մարդ լինի:

Արսեն Սարգսյան` ֆեյսբուք