ԿԺԴՀի և Հարավային Կորեայի սահմանին ամերիկյան ուղղաթիռ է կործանվել:Այս մասին նշում է Agence France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության աղբյուրներին: Ոչ պաշտոնական տվյալներով ուղղաթիռը եղել է UH-60 Black Hawk մոդելի:
Պաշտոնապես զոհերի մասին չի նշվում: «Ռենխապ» գործակալությունը, հղում կատարելով փրկարարների մոտ կանգնած աղբյուրների, նշում է, որ ուղղաթիռում գտնվող 12 մարդն էլ կենդանի են մնացել:
Դիպվածի պատճառները դեռևս չեն պարզել, սակայն նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ԱՄՆի և Հարավային Կորեայի միջև տեղի ունեցող ռազմական զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում երկու պետությունների միջև հարաբերությունների լարման ֆոնին: Ինչպես վաղ նշվում էր, զորավարժություններում մասնակցել են 56 հազար կորեացի զինվոր և 30 հազար ամերիկացի:
Ապրիլի 15-ին ԿԺԴՀ ուլտիմատում էր հայտնել իր հարավային հարևան պետություններին՝ խոստանալով նրանց հարված հասցնել, եթե վերջիններս շարունակեն իրենց թշնամական գործունեությունը: Հայտարարությունը հետևել էր Հարավային Կորեայում տեղի ունեցած գործողություններին, որի ընթացքում այրել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդների նկարները:
Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հարաբերությունները լարվեցին 2012 թվականի վերջին ԿԺԴՀի կողմից հրթիռ տիեզերք արձակելուց և 2013 թվականի փետրվարին միջուկային զենքի հաջողակ փորձարկումից հետո: