«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 28-ին Մոսկվայում աչքի տեսողությունը վերականգնելու նպատակով հերթական վիրահատության կենթարկվի Գորիս քաղաքի բնակիչ Հարություն Զաքարյանը: Ըստ Հարությունի հարազատների՝ սա կլինի նրա 7-րդ վիրահատությունը:

Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը մեկ աչքի տեսողությունը կորցրել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում:

Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատարանին միջնորդել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: