«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է: Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան՝ իրենց ընտանիքներով և մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչև սեպտեմբերի վերջ:

Բանն այն է, որ անկախության տոնակատարությունից հետո՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Կարեն Կարապետյանի՝ (գազի) որդու՝ Տիգրանի հարսանիքը, իսկ 27-ին Էջմիածնում կմասնակցեն Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը, որը տեղի է ունենում 7 տարին մեկ:

Հիշեցնենք, որ Սբ. Էջմիածնի այս տարվա խաչքավորը Սամվել Կարապետյանն է, իսկ մյուռոնօրհնեքի քավորը լոնդոնաբնակ սփյուռքահայ բարերար Հայկ Դիդիզյանն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: