Գերմանական Ruhr Nachrichten կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների գործողություններին՝ ռուսական «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:
Ամենաբարձր գնահատականները թիմի կազմում ստացել են Մատիաս Գինտերը, Մատս Հումելսը, Պակ Չժու Հոն և Ադնան Յանուզայը՝ 2.5
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 4 գնահատականը:
«Մխիթարյանն այս անգամ իր մակարդակի վրա չէր: Մրցակիցը Մխիթարյանին քիչ տարածություև հնարավորություն էր տվել:
Մինչեւ ընդմիջումը Մխիթարյանը միայն մեկ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, իսկ 56-րդ րոպեին շեղ հարված կատարեց դարպասին»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում գերմանական թիմը սեփական հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով: