Դիմա Բիլանի՝ Մերձմոսկվայում գտնվող տունը թալանել են։ Գողը, կոտրելով կողպեքը, մտել է տուն և տարել աստղի չհրկիզվող պահարանը, որի մեջ մեծ գումար է եղել՝ մոտ 9 միլիոն ռուբլի։ Երգիչը լռում է և նախընտրում չմեկնաբանել եղածը։