Ռուս չինովնիկները ներկայացրել են 2012 թվականին վաստակած իրենց եկամուտները: Եկամուտների մասին տվյալներ արդեն հայտնել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնային Խորհրդի անդամներ, նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա աշխատակազմի անդամներ, ինչպես նաև Մեդվեդևը և կառավարության այլ անդամներ: Այս մասին նշում է Lenta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում վաստակել է 5.8 մլն ռուբլի: Այսպիսով նրա եկամուտը նախագահի պաշտոնում ավելի շատ է եղել, քան վարչապետի պաշտոնում: 2011 թվականին Պուտինը ստացել է 3.7 մլն ռուբլի: 2012 թվականի մարտի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինի հայտարարագրի մեջ նշվում էր, որ ընտրություններին նախորդող չորս տարիների ընթացքում նա աշխատել է 17 մլն ռուբլի, այսինքն մոտ 4.27 մլն տարեկան:
Վլադիմիր Պուտինի ունեցվածքը նույնպես հինն է մնացել: Նրա անունով գրանցված է երկու բնակարաններ 77 և 153 քառակուսի մետր տարածքով: Անգամ ավտոմեքենաները հինն են մնացել «ГАЗ-М21», «ГАЗ-М21-Р», «Нива» և «Скиф» կցորդ:
Վլադիմիր Պուտինի կին Լյուդմիլան համաձայն հայտարարագրի ստացել է 120 հազար ռուբլի, ընդ որում 2011 թվականին նա նշել է, որ չորս տարվա ընթացքում մինչ 2010 թվականը նրա եկամուտը կազմել է 140 հազար ռուբլի: Եկամուտի աղբյուրները հայտարարգրի մեջ չեն բացահայտվում: 2011 թվականի ընթացքում Լյուդմիլա Պուտինան ստացել է 443 հազար ռուբլի եկամուտ: շ
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկ տարվա ընթացքում ստացել է այնքան, ինչ նախագահը, անգամ մի փոքր ավելին: Նրա եկամուտը կազմել է հինգ միլիոն 814 հազար ռուբլի: Մեկ տարի առաջ նախագահական աթոռին Մեդվեդևը աշխատել է երեք միլիոն 371 հազար ռուբլի:
Որպես վարչապետի սեփականություն նշվում է 367 հազար քառ.մ. տարածք և «ГАЗ −20» ու «ГАЗ-21» ավտոմեքենաներ:Մեդվեդևի կին Սվետլանան, որը «Фольксваген Гольф» ավտոմեքենայի սեփականատեր է, 2012 թվականի ընթացքում ոչ մի կոպեկ փող չի աշխատել:
Պետությունում երրորդ մարդ Դաշնության խորհուրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ավելի համեստ կյանք է վարում: Նրա տարեկան եկամուտը կազմում է 2.7 մլն ռուբլի: Վերջինիս ամուսինը աշխատել է 410 հազար ռուբլի: Մատվիենկոյին է պատկանում Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենա:
Պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը 2012 թվականի ընթացքում աշխատել է 3.9 մլն ռուբլի:
Ամենաբարձր եկամուտը պատակնում է Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Անիկեյեվին, որի եկամուտը կազմում է 1.1 մլրդ ռուբլի: Որպես պատգամավորի սեփականություն նշվում են մեկ տուն, երեք բնակարան, բաղնիք, մի քանի ավտոտնակ, Hummer H12, Mercedes-Benz S500, Mercedes-Benz S500 4 MATIC, Kia Spectra ավտոմեքենաներ: