Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի ստորագրել է ընդհանուր համաներման մասին օրենք: Այս մասին տեղեկացնում է Ria Novesti գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի նախագահի մամլո ծառայությանը: 

Համաներման են ենթարկվել ցայսօր մինչ 2013 թվականի ապրիլի 16-ը կատարված հանցագործությունները: Համաներումը մտնում է ճգնաժամը քաղաքականորեն կարգավորման ծրագրի մեջ, որը նախապես առաջադրվել էր Ասադի կողմից: