Էտ անտեր փող ուտելը սաղ աշխարհում էլ կա...

Միայն հիմարը կկարծի, թե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում կոռուպցիա չկա, ԲԱՅՑ էտ մարդիկ որ ուտում են, իրանց էն ամենախեղճ մարդուց էլ լուռ են պահում շրջապատում, հեծանիվ են քշում, թանկ վիլլաներ մենակ ուրիշ երկներում են առնում, իրենց հայրենիքում կարող ա վարձով ապրեն նույնիսկ... Իրենց երեխաներին ամեն օր հիշացնում են, որ ոչ մեկ չպետք ա իմանա, որ իրանք հարուստ են, պահանջում են մաքսիմալ համեստ ու նույնիսկ խղճուկ պահել իրենց, մի հատ հոգնած 20 տարվա մեքենա են առնում տալիս ձեռները ու քանի դեռ իրանք պաշտոնի են՝ ամեն ինչ վիզուալ հենց այդպես է ներկայացվում: Իսկ ինչ ա կատարվում մեզ մոտ:

Վախի զգացում չկա կոռումպացված մարդկանց մոտ, երեխեքը դպրոցից սկսած յաշիկ ու X6 են քշում, մեկի տղեն ռեստորանում կրակում ա պարելուց, մյուսինը մարդ ծեծում սպանում, էն մեկը լրագրողին ինչ ուզում ասում ա, պատգամավորների մեծամասնությունը արդեն չեն էլ թաքցնում, որ բիզնեսներ ունեն, խնդալով ասում են. «Ես բիզնես չեմ անում, կինս ա անում»: Իրականում ՊԻԶԴԵՑը էն չի, որ էտ ամեն ինչը կա, այլ էն ա, որ էտ դառել ա նորմալ ու ընդունելի:

Դուրսը մարդիկ անցել են էս ամեն ինչի միջով ու հասկացել են, որ էտ ճանապարհով չի կարա երկար ձգվի, մի օր շատ կտրուկ սրա վերջը գալու ա, էնքան կտրուկ, որ իրանք էլ չեն հասկանալու ոնց եղավ, որ սենց եղավ...

Վազգեն Սաղաթելյան՝ ֆեյսբուք