Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը:
Իսպանիայի բասկետբոլի տղամարկանց հավաքականը երրորդ անգամ (2009, 2011) դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 80:63 հաշվով առավելության հասնելով Լիտվայի հավաքականի նկատմամբ:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկյան «Չիկագոյի» իսպանացի կենտրոնական Պաու Գազոլը (25 միավոր):
Նախկին գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը գրավեց երրորդ տեղը: