ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը էլեմենտար բան է համարում այն, որ Վահան Մարտիրոսյանը կարողացել է հատել ՀՀ սահմանն ու հասնել Ադրբեջան: Նա տարօրինակ ոչինչ չի տեսնում այստեղ: 

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Գորիկ Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Վահան Մարտիրոսյանը հատել սահմանն այն դեպքում, երբ նա գտնվում էր հետախուզման մեջ, ասել է.

- Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը և այդ նույն մարդիկ կարող են անցնել Ադրբեջան: Որ վատ բան չասեմ, հաջողություն ձեզ: 

Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը և ընտանիքը գտնվում են Ադրբեջանում և այնտեղ ասուլիս են տվել՝ վարկաբեկելով ՀՀ-ն: