Երեկ Հալեպի Ս. Աստվածածին երեղեցում Պատարագ է մատուցվել և շնորհավորանքներ են հնչել հայրենիքի անկախության 24-ամյակի կապակցությամբ։

Պատարագից հետո Տ. Տաթև քահանա Միքայելյանն իր քարոզում անդրադարձել է Հայաստանի անկախության 24-ամյակին և ջերմ շնորհավորանքներ է հղել ամբողջ հալեպահայ համայնքի անունից։