Անունս Մարիամիկ է: Ես 8 տարեկան եմ:
Այսօր հայրիկս ինձ ցույց էր տալիս իր բանակային նկարները և բացատրում, թե ինչ է բանակը:
Ես հասկացա, որ բանակը շա՜տ կարևոր է մեզ համար, որովհետև մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով: Եթե չլինի մեր բանակը, թշնամիները կգրավեն Հայաստանը և մենք ստիպված կգնանք Հայաստանից: Իսկ ես չեմ ուզում գնալ, որովհետև Հայաստանը շա՜տ եմ սիրում: Դրա համար էլ ես ուզում եմ, որ այս նամակը կարդա հայ զինվորը և թույլ չտա, որ թշնամին գա Հայաստան: Ես ուզում եմ, որ հայ զինվորը միշտ ուժեղ լինի և երբեք չվախենա թշնամուց:
Հայրիկս ասում է, որ այդպես էլ կլինի, եթե ես և Հայաստանի բոլոր փոքրիկները մեր զինվորների համար աղոթենք, որովհետև Աստված պապիկը փոքրիկներին շատ է սիրում և անպայման կկատարի մեր խնդրանքը: Իսկ ես հայրիկիս ասացի, որ կաղոթեմ նաև թշնամու զինվորի համար, որովհետև չեմ ուզում, որ պատերազմ լինի: Հայրիկս ժպտաց և գրկեց ինձ: Ես գիտեմ, որ Աստված պապիկն ամենակարող է և վստահ եմ, որ կօգնի և կպաշտպանի աշխարհի բոլոր զինվորներին:
Ես իմ ընկերուհիներին և դասընկերներին էլ կասեմ, որ ձեզ համար աղոթեն և ամեն ինչ լավ կլինի:
Շնորհակալ եմ ձեզ այսօրվա Անկախության համար և գիտեմ, որ ձեր շնորհիվ իմ հայրենիք հավերժ կհարատևի անկախ։