24 տարի առաջ այս օրը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ընթերցեց անկախության հռչակագիրը: Այսօր YerevanNews.am-ը զրուցեց պատգամավորի հետ՝ խնդրելով նրան այսկարևոր օրվա առթիվ կոչ ուղղել ներկայիս հայ հասարակությանը:
- Տե՛ր եղեք անկախությանը, պայքարե՛ք անկախությունը ուտողների դեմ: Իսկ այսօր անկախությունը ոչնչացնող, ուտողների ախորժակը այնքան շատ է, որ անգամ ուզում են իշխանափոխություն անել, իշխանության մնան հավերժ և ինչ ունենք-չունենք ծախենք, ոչնչանանք պրծնենք: Կա իշխանություն, որն ուղղակի չի սիրում այդ անկախությունը և մեր ժողովուրդը պետք է տեր կանգնի իր քվեարկած անկախությանը: Պետք է համարձակ, գրագետ, կազմակերպված «ոչ» ասել բոլոր այն դժվարություններին, որ այսօր Հայաստանի գլխին կախված են: Եվ այդպես տեր լինեն այն «այո»-ին, որ 24 տարի առաջ մեր ժողովուրդը շուրջ 2 մլն քվեաթերթիկով անցել է:
Դա, անխոս, հնարավոր գործ է. Հայաստանի ժողովուրդը պետք է որքան հնարավոր է շուտ տեր կանգնի, թե չէ ինչքան ուշ լինի, այնքան դժվար կլինի