7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Սիստան և Բալուչիստան նահանգում: Այս մասին գրում է Ria Novesti գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ սեյսմիկ ծառայությանը:

Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով երկրաշարժի հզորությունը կազմել է 7.8 մագնիտուդ, կենտրոնը գտնվել է իրանական Զահեդան քաղաքից 200 կմ հարավ­արևելք: Երկրաշարժի կենտրոնը եղել է 15 կմ խորության վրա: Երկրաշարժը զգալի է եղել նաև հարևան պետություններում, մասնավորապես ՀՆդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի Բուշեհր քաղաքից 90 կմ հեռավորության վրա, որի զոհ էր դարձել 37 մարդ: