Լևոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր շնորհված պատվավոր կոչումների մեծագույն խայտառակությունն ու ամոթը, ծաղրը…
Ո՞վ է Սերժ Սարգսյանին նման բան հուշել, ո՞վ է նրան տվել ստորագրելու այս խայտառակությունը…
Ամոթ ու անպատվություն մեր երգարվեստին, ամոթ մեր արժանապատվությանը…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Հ. ԳՈՆԴՐԱՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի ԳՈՆԴՐԱՉՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. Սեպտեմբերի 5
Երևան
ՆՀ- 613 -Ա»: