Ինժչպես արդեն նշել ենք, «Եվրատեսիլ»-ի գործընկեր համարվող wiwibloggs. com-ը ցանկություն է հայտնում, որ առաջիկա համաեվրոպական երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը հանդիսանա երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Քրիտինե Պեպելյանը հայտնվել է «Wednesday Wishlist»-ում է, որը ցուցակ է և առաջարկում է ցանկալի մասնակիցներն այս կամ այն երկրից:

Եվրատեսիլյան բլոգը գրում է, որ Պեպելյանը իր «երազանքների երգչուհին» է «Եվրատեսիլում»: 

YerevanNews.am-ը կապ հաստատեց սիրված և տաղանդավոր երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, վերջինս անդրադառնալով թեմային ասաց.

«Ճիշտն ասած ինձ համար անակնկալ էր այդ նյութը տեսնելը»- երգչուհին համեստաբար ժպտալով շարունակեց,-«Ինչ արձագանք կարող եմ տալ. ուրախ եմ, որ արձագանքում են, գնահատում են, առաջարկում են իմ թեկնածությունը»։

Իսկ այն հարցին, արդյոք հավանականություն կա, որ հաջորդին Դուք կմասնակցեք, Քրիստինե Պեպելյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, քիչ եմ կարծում»։

YerevanNews.am-ը նորանոր հաջողություններ է մաղթում երգչուհուն, կիսելով բլոգի կարծիքը, նրան համարելով լավագույն երգչուհիներից մեկը։