Արմենչիկի թեմայի շուրջ վերջին գրառումս է սա:
Ես ինքս Արմենչիկ չեմ լսում ու նրա գոյության մասին մոռացել էի մինչև երեկ, բայց ստրեսային չեղավ այդ լուրն ու փսեվդոզարմանք չապրեցի:
Հիմա Արմենչիկին մի պահ մոռանանք: Ես հետարքրքւոյան համար նայեցի Լիլիթ Հովհաննիսյանի «Գնչու» երգի դիտողների քանակը յութուբում: Այդ երգ դիտվել էր 6 միլիոնից ավել անգամ, հետո նայեցի Մանսուրյանի երաժշտությունների դիտումների քանակը(100.000 մի քիչ ավել), ապա Սահակ Սահակյանի Գինի լից երգի դիտումների քանակը (250.000 մի քանի տարբերակ միասին): Այդ 6 միլիոն դիտումենրը երկնքից են ընկե՞լ, թե Դուք Բախ եք միացնում լսում կամ Չայկովսկի, իսկ դաժան յութուբն այդ դիտումները գրանցում ա Լիլիթի օգտին:
Քննադատողների 70 տոկսոը դասականներից Բեթհովենի «Լուսին Սոնատը» գիտի, դա էլ այն պատճառով, որ հեռախոսների սպասման ռեժիմում այդ երաժշտությունն է ներդրված: Այնպիսի մարդ էր քննադատում Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչումը ով իմ հետ բանավիճում էր ու համոզում էր, որ Ոչ թե Վիվալդին ա «Փոթորիկ( Storm)» Երաժշտության հեղինակը, այլ Յանին, ինչա թե իրա համերգին դա հնչելա:
Հ.Գ. Այնպես, որ եթե Լիլիթ Հովհաննիսյանն էլ վաստակավոր կոչում ստանա, աչքերներդ չկլորացնեք, պաթոսիկ ստատուսներ չգրեք, Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին չհամեմատեք, կոլաժներ չսարքեք, նախկինում այդ մարդկանց էին լսում ու նայում, իսկ հիմա լիլիթհովհաննիսյաններին են նայում: Այնպես, որ կհիշեք 6 միլիոն դիտումները, մի հատ կծխեք, կթուլանաք ու կանցնեք առաջ:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք