ՀԷՑ-ը պատկանում է ռուսական ընկերությանը և կառավարությունը ընդամենը իր համաձայնությունն է տվել վաճառքի համար: Խոսելով վերջերս ՀԷՑ-ը վաճառելու Կառավարության որոշման մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
- Սա, կարծում եմ, պետք է լիներ, որովհետև ՀԷՑ-ը անարդյունավետ կառավարվող տնտեսվարող սուբյեկտ էր: Միանշանակ ճիշտ էր, որ ՀԷՑ-ը վաճառվի այդ ընկերությանը:
Գիտեմ միայն, որ Կիպրոսում է գրանցված և կարծում եմ ճիշտը սպասելն է, թե նոր սեփականատերը ինչ գործունեություն կծավալի:
Խոսակցություններ կան, որ գնորդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, ինչպես նաև նշվում են 4 «հայտնի» մարդկանց անուններ, ովքեր հանդիսանում են ՀԷՑ-ի իրական գնորդներ:
- Դե «հայտնիներից» մեկը արդեն հերքել է իր մասնակցությունը, ուստի կարծում եմ ճիշտը կլինի այն, որ սպասենք, տեսնենք իրականությունը որն է...4 հոգի է, 1 հոգի է, թե 17 հոգի է:
Ցանկացած պարագայում ճիշտը սպասելն է: