«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը նախորդ տարի միանգամից երեք թանկարժեք գույք է ձեռք բերել բնակարան, այգետնակ (ամառանոց) և «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենա, որոնց ընդհանար արժեքը 83 միլիոն 40 հազար դրամ կամ մոտ 173 հազար ամերիկյան դոլար։

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքից։ Դատավորի 2014 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն այս երեք գույքն էլ նա նվեր է ստացել։ Գրիգորյանի դրամական միջոցները չեն փոխվել և կազմել են 13,6 միլիոն դրամ։ Նախորդ տարի Գրիգորյանը 320 հազար դրամի չափով եկամուտ է ստացել վարձակալության դիմաց ստացված վճարից։

Սյունիքի մարզի ընդհանար իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս, 2013 թվականի մարտի 5-ի դրությամբ, Գրիգորյանն ուներ ընդամենը մեկ հասարակական նշանակաթյան շինություն և 17,5 միլիոն դրամ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: