Ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել երեք անձ` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, YerevanNews.am—ին ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ երեկ ինքնակամ ոստիկանություն էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախկին թիկնազորի անդամ Տիգրանը, ում Սմբատ Հակոբյանը մատնանշել էր որպես իրեն ծեծողների մեկը։

Հիշեցնենք, որ երեկ ազատամարտիկները ժամանակ էին տվել իրավապահ մարմիններին: