Կանաչ թեյի օգտակարությունը բոլորին է հայտնի: Շատերին այն ծանոթ է՝ որպես նիհարելու միջոց: Սակայն կանաչ թեյը ունի այլ օգտակարություններ:
Կանաչ թեյը օգտագործում են աչքերը հանգստացնելու համար: Այն օգտակար է նաև այն ժամանակ, երբ աչքերում արյան երանգ է հայտնվում: Վերջինս լինում է գլխացավի, ճնշման բարձր լինելու ժամանակ:
Ամեն օր՝ առանց շաքարի կանաչ թեյի օգտագործումը բերում է առողջ բերանային համակարգի, ինչպես նաև հեռացնում է կարիեսը:

Կանաչ թեյի օգտագործումը կարող է պաշտպանել արևայրուքից: Անհրաժեշտ է միայն ափին պառկելուց առաջ մարմնին քսել կանաչ թեյ:

Այն նաև կանխարգելում է արյունահոսությունը: Պետք է կանաչ թեյով թրջոցներ դնել արյունասոսող տեղում:

Կանաչ թեյը օգտակար է նաև տհաճ հոտի վերացման ժամանակ: Ինչպես նաև մաքուր և թարմ օդ է ապահովում: