Դավիթ Սանասարյանը արդեն հայտարարություն արել է այս առընչությամբ, ավելացնելու որևէ բան չունեմ: YerevanNews.am-ի հետ զրույցում՝ խոսելով Ռուբիկ Հակոբյանի կուսակցությունը լքելու մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

- Որևէ խմորում չկա, ի՞նչ խմորում...

Այն դիտարկմանը, որ Դավիթ Սանասարյանը գրառումը չափազանց անորոշ էր և այնուամենայնիվ կարիք կա որոշակի մանրամասների, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

- Կարծում եմ, դա պարոն Հակոբյանի պատասխանելիք հարցն է, ոչ թե իմ: