ՌՖՊԼ-ի 24 տուրերի արդյունքներով Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ընդգրկվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակում`«Спорт-Экспресс»-ի տված գնահատականների հիման վրա:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը միջին` 6,16 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը` զիջելով միայն ԲԿՄԱ-ի շվեդ կիսապաշտպան Ռասմուս Էլմին, ով վաստակել է 6,17 միավոր ու Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո'օին` 6,23 միավոր:

Նշենք նաև, որ մեր ազգային ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 6,11 միավորով 7-րդ տեղն է կիսում ԲԿՄԱ-ի ճապոնացի լեգիոներ Կեյսուկե Հոնդայի հետ միասին:

ArmFootball.com