Սեպտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը:
Հայաստանի Գավաթի խաղարակությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝
«Փյունիկ»-«Գանձասար»
«Ուլիս»-«Բանանց»
«Միկա»-«Շիրակ»
«Ալաշկերտ»-«Արարատ»
Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Շիրակ»/«Փյունիկ»-«Գանձասար» և «Ուլիս»-«Բանանց»/«Ալաշկերտ»-«Արարատ» զույգերի հաղթողները:
Նյութի աղբյուրը՝ ffa.am: