Արդեն հայտնել էինք, որ Արմավիր քաղաքի բնակիչ, Սևակ Ալբերտի Հովսեփյանին  Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածելու համար մեղադրանք է առաջադրվել:

Նա 19.06.2015թ-ին համացանցի` իրեն պատկանող www.hylike.ru կայքում` 18+ անվանումով բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ: //hylike.ru/?p=998 հղումով էջում տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ՝ կատարելով հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր. օր-ի 263 հոդվածի 1-ին մասով:

Դռնբաց  նիստում դատարանը որոշեց, որ Սևակ Ալբերտի Հովսեփյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Սևակ Ալբերտի Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:


Դատական տեղեկատվական համակարգ