Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Տավուշի մարզում Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի զենքերով ռմբակոծել է սահմանամերձ գյուղերը: YerevanNews.am-ի տեղեկություններով քիչ առաջ շարունակվող ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ՀՀ քաղաքացի:
Մեր տեղեկությունների համաձայն` զոհվել է Պառավաքար գյուղի բնակիչ Պ. Ա.-ն: Նշենք, որ ռմբակոծվում են սահմանամերձ գյուղերի տները, իսկ բնակիչները թաքնվել են նկուղներում:
Պառավաքար գյուղի որոշ բնակիչներ այժմ գտնվում են իրենց այգիներում և ռմբակոծման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն: