Հորանց կնունքով, մորաց ծնունդով, վերկացան մի օր <<ՈՉ>>-երով` մի հինգ ու վեց հոգով, ոչականներով, կոչականներով, ելույթ-մելույթներով, լոզունգ-մոզունգներով, թույնով, անեծքներով զինված գնացին Գյումրի` հանրահավաքի…
Հադին էր` Լևոն Զուրաբյանը, Հյուդին էր` Արամ Մանուկյանը, Չատին էր` Ստեփան Դեմիրճյանը, Մատին էր` Րաֆֆի Հովհաննիսյանը…Բայց ասում են Րաֆֆին հնարավոր է, որ չգնա…Կամ գուցե և գնա՞, մտածու~մ է գնա՞, թե՞ չգնա, իսկը շեքսպիրյան ոգով…Պանդխտացած աղոթում է` կմտածի կասի կամ գուցե չասի…
Սարեր, ձորեր դուզ գնացին, որտեղ կողմնակիցներ կար փաթաթվեցին, պաչպչեցին, որտեղ ահ էր` կուզ ու կուզ գնացին…Գնացին, գնացին…
Է~, մինչև հիմա, քանի-քանի տարի, որ գնում էին, ի՞նչ արեցին…
Մի խոսքով, հրապարակում` կարծեմ էլի Թատերական, կտան մի ներկայացում հերթական, ջուրն էլի կլցնեն անտակ պղինձը, մեջը կածեն բադն ու բրինձը, անկրակ, առանց Ախսակալի մասնակցության ու օրհնության կեփեն ու կեփեն…
Իսկ հանրահավաքին եկած մարդիկ, ոչախեղդեղած վեր կգան կուտեն, կուտեն, ոչ աչքներն էլի բան կտեսնի, ոչ բերանները բան կմտնի…
Մի խոսքով` թումանյանական ոճով ու ոգով…Ոչերով ու ոչ ու փուչերով…
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք