Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Լոռու ՄՎ եւ Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 14.55-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Ֆրունզիկ Մ.-ն եւ կամովին ներկայացրել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 44 փամփուշտ եւ 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Ալիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԻԺ-17» տիպի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան եւ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ, իսկ 1993 թ. ծնված Արման Գ.-ն՝ ինքնաշեն ազդանշանային հրթիռանետ, հրթիռի 3 փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 114 փամփուշտ: