Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
The Times-ի փոխանցմամբ՝ 24-ամյա բելգիացու տեղափոխության նախաձեռնողը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է:
Աղբյուրի հավաստամամբ` եթե Ազարը դառնա «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ, Պերեսը կարող է վաճառել կա՛մ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, կա՛մ կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ովքեր հայտնվել են համապատասխանաբար ֆրանսիական «ՊՍԺ»-ի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ազարը ճանաչվել էր անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ` Ֆուտբոլի մասնագիտական և Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիաների կողմից: