Այսօր առավոտյան Իրանի Սիստան և Բալուչիստան նահանգում կրկին 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է Զահեդան քաղաքից 202 կմ հարավ-արևելք: Համաձայն Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան 07:45 րոպեին: Դեռևս մարդկային և ֆինանսական վնասների մասին չեն հայտնում:

Հիշեցնենք, որ երեկ նույն տարածքում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ընթացքում համաձայն իրանական աղբյուրների երկու մարդ մահացել, իսկ 12-ը վիրավորվել էին:  Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը: