«Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ Գյումրիի իրենց փոստային մասնաճյուղը երեկվանից փակվել է և միացվել Սպիտակի մասնաճյուղին։ Ինչպես պարզ է դառնում, դա արված է ընկերության աշխատանքի օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ինչ խոսք, շատ կարևոր է բարելավել ազգային օպերատորի ծառայությունները, սակայն փակել մասնաճյուղը մեծությամբ երկրորդ քաղաքում տրամաբանական չէ :Գյումրիի բնակչությունը զգալիորեն գերազանցում է Սպիտակին, և շահագրգռվածության տեսանկյունից հենց այնտեղ պետք է պահպանվեր իրենց մասնաճյուղը:
Նման դեպքերում հարկավոր է սոցիալական պատասխանատվության ենթարկել կազմակերպությանը ՝ այսպես մասնաճյուղ կրճատելու համար:
Ամեն դեպքում, սա ոչ թե ընկերության, այլ մասնաճյուղի փակումն է: Սպասենք թե ինչ արդյունք կտա աշխատանքի նոր ծրագիրը:
Անի Սանոսյան՝ ֆեյսբուք