Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր պորտուգալական «Պորտուին»:
Մոուրինյոյի նախկին թիմը կարողացավ սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնել պորտուգալացու ներկայիս թիմի նկատմամբ:
Գոլերը.
Անդրե Անդրե (39), Մայկոն (52) – Վիլիան (45+1):
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
«Պորտու». Կասիլյաս, Մաքսի Պերեյրա, Մարտինս Ինդի, Մայկոն, Մարկանո, Ռուբեն Նավեշ, Բրահիմի, Անդրե Անդրե, Դանիլու, Իմբյուլյա, Աբուբաքար:
«Չելսի». Բեգովիչ, Իվանովիչ, Զումա, Կեյհիլ, Ասպիլիկուետա, Միկել, Ֆաբրեգաս, Ռամիրես, Վիլիան, Պեդրո, Դիեգո Կոստա: