Բրիտանիայում ստեղծվել է սոցիալական ցանց կենդանիների համար: Ցանցը ստացել է My Social Petwork  անունը: Սոցցանցում կարող են գրանցվել ինչպես անհատները` ընտանի կենդանիների տերերը, այնպես էլ առևտրական և հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են կենդանիների պահպանման, բաժանման և խնամքի հարցերով: Այս մասին գրում է Wired գործակալությունը:

Սոցցանցից օգտվելու հաար կենդանու տերը սկզբում պետք է կայքում ինքը գրանցվի, որից հետո նա կարող է իր անհատական էջում տեղադրել անհրաժեշտ քանակի ընտանի կենդանիների և ցանկը լրացնի նրանց մասին տեղեկություններով: Ցանցում կարող են գրանցվեն ոչ միայն կատուները և շները, այլև թռչունները, կրծող կենդանիները, ձկները, այծերը:

My Social Petwork ցանցի օգտատերերը կարող են ընկերներ ավելացնել ոչ միայն մեկ մյուսին, այլև ընտանի կենդանիների: Կայքի մեջ կարող են տեղադրել արձանագրություններ, ֆոտոներ և տեսաերիզներ, որոնք գնահատվում են «սրտիկներով»:

Բրիտանական սոցցանցը միակը չէ իր բնույթի մեջ: Այդպիսի մի կայք բացվել էր Ուկրաինայում: Բացի դա 2013 թվականի սկզբին ստեղծվել էր Catmoji ռեսուրս նախատեսված կատուների համար: