Բաթմանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, իսկ Շեմդիլի նահանգում զոհվել է երկու զինվոր:

Բաթմանի Քոզլուք շրջանում քուրդ զինյալները փողոցում պայթուցիկ են տեղադրել, ինչն էլ պայթել է զրահապատ մեքենայի անցնելու պահին։ Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկան Նեդիմ Էրբայը, վիրավորվել է 3 ոստիկան։