Միսիսիպի նահանգից սենատոր-հանրապետական Ռոջեր Ուիկերին ուղարկել են մահացու թույնով նամակ: Ինչպես հաղորդում է The washington post պարբերականը ուժեղ ազդեցությամբ թույնի հետքերը հայտնաբերել են Լենդովերում փոստի անցակետում: Այնտեղ հատուկ սարքավորման միջոցով ստուգում են կոնգրեսին ուղղված  բոլոր նամակները 2001 թվականի միջադեպից հետո, երբ սիբիրյան խոցով նամակներ էին ուղարկել քաղաքական գործիչներին:

Ոստիկանության հայտարարությամբ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ նամակում առկա է մահացու թույն, իսկ այժմ նամակը ուղարկելու են ԿՀՎ-ի լաբարատորիա:

Սենատոր Ուիկերը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակալություն է հայտնել ուժային մարմիններին Սենատի աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար:

ԿՀՎ-ն հայտնել է, որ դեռևս հիմքեր չկա կարծելու, որ նամակ ուղարկելը կապ ունի Բոսթոնում ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է Ведомсти պարբերականը: