Երեկ «Տաշիր» գրուպը վերջապես խոստովանեց, որ ձեռք կբերի ՀԷՑ-ը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց. «Հանրային ծառայությունները կարգավորող ընկերությանը խորհրդատվական ծառայություն մատուցող «հստակ կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, և փոփոխության անհրաժեշտություն չկա»: 

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար։ 

Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: 

- Դրական կամ բացասականը կարծում եմ ժամանակը ցույց կտա: Ըստ էության, սովորական բիզնես ծրագիր է դառնում: Մեկ մասնավոր ընկերությունը գնում է մեկ այլ մասնավոր ընկերություն: Այստեղ կառավարության համաձայնության կամ անհամաձայնության խնդիրն է: Կառավարությունը այս գործարքին շատ վաղուց է համաձայնություն տվել՝ դեռ այն ժամանակ, երբ բաշխիչ էլեկտրացանցերը պետականից մասնավորեցվեցին և դրանից հետո արդեն տեղի է ունենում երկու տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերություն:

Իսկ մնացածը, ժամանակը ցույց կտա, թե այս տնտեսվարողը ինչպիսի արդյունավետություն է ցույց տալիս կառավարման մեջ:

Սկզբից ուրիշ ընկերության անուն էր նշվում, իսկ հիմա ուրիշ:

- Ես կարծում եմ, որ ի սկզբանե էլ պարզ պետք է լիներ... ինչ-որ մեկը որպես սեփականություն այն պետք է ձեռք բերի: Կարող է ևս մեկ ընկերություն է եղել, որը նմանատիպ ցանկություն է ունեցել: Հետագայում՝ «Տաշիր» գրուպն է գնել: Ցանկացած պարագայում ժամանակի խնդիր է. պետք է սպասենք, տեսնենք ինչ արդյունավետությամբ է կառավարելու «Տաշիր» գրուպը:

Դե արդեն ինչ-որ եղել է, եղել պրծել է և վաղուց է եղել, նոր չէ, որ պետք է լինի: Եթե նոր պետական սեփականությունը կոպեկներով գնեին, նոր այդ ժամանակ, պարզ է, ինչ-որ բան պետք է ասվեր: Բայց հիմա այդ գործընթացը տեղի է ունեցել, երբ կոպեկներով այդ ոսկեբեր ձեռնարկությունը հանձնվել է ինչ-որ մեկին, այդ ինչ-որ մեկը, ով իսկապես օֆշորային գոտում էր գրանցված, վաճառեց արդեն ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին... հիմա «Տաշիր» գրուպը անարդյունավետ կառավարողից գնել է այդ ձեռնարկությունը: Պարզ է, որ որոշակի քաղաքական ասպեկտ գոյություն ունի, որովհետև այնուամենայնիվ ռուսական կապիտալ է, բայց արդյունավետության խնդիրը արդեն ժամանակի մեջ պետք է ստուգվի:

Ուրիշ տարբերակ չունենք...